ՉԹՕ-ների տվյալների հրապարակումից հետո օգտատերերը «գրոհել են» Պենտագոնի կայքը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասին տեղեկատվություն բացահայտելուն ուղղված Պենտագոնի մասնագիտացված կայքը առաջին 12 ժամվա ընթացքում 340 միլիոն այցելություն է ունեցել։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Շոն Փարնելը։
«Պատերազմի նախարարությունը նշում է WAR.GOV/UFO-ի գործարկումը որպես կառավարության թափանցիկության բարձրացման կարևորագույն նվաճում։ Ընդամենը 12 ժամվա ընթացքում կայքը ստացել է 340 միլիոն այցելություն ճշմարտություն որոնողների կողմից, որոնք փնտրում են ՉԹՕ-ների մասին չֆիլտրացված տեղեկատվություն», - գրել է նա իր սոցիալական ցանցերի էջում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նշել է Պենտագոնի խոսնակը, կատարել է ճշմարտությունը բացահայտելու հանրային պահանջները։
Հետևեք մեզ՝ այստեղ