Թայվանում գրանցվել է հանտավիրուսից մահվան դեպք
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV) տվյալներով՝ Թայվանի Թայբեյ քաղաքում հանտավիրուսային վարակի մահացու դեպք է գրանցվել։
Հանտավիրուսները վիրուսների տեսակ են, որոնք մարդկանց փոխանցվում են կրծողների հետ շփման միջոցով։ Հանտավիրուսները կարող են առաջացնել երիկամային համախտանիշով արյունազեղող տենդ և հանտավիրուսային թոքային համախտանիշ։
Մահացու հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել հոլանդական MV Hondius զբոսանավի վրա, որը Արգենտինայից դեպի Կաբո Վերդե էր ուղևորվում։ ԱՀԿ-ն հաստատել է վարակի յոթ դեպք, երեք մարդ մահացել է։
Հետևեք մեզ՝ այստեղ