Վթար․ մի քանի ժամ ջուր չի լինի
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 7-ին ժամը 09:30- 18:00-ն կդադարեցվի Քասախ գյուղի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 7-ին ժամը 09:30- 13:00-ն կդադարեցվի Ոսկետափ գյուղի ջրամատակարարումը:
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 08-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀԷՑ-ի պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին ժամը 11:00-ից մինչև 20:00-ն
կդադարեցվի՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի
Սարգսի թաղամասի բաժանորդների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 7-ին ժամը 10:00- 18:00-ն կդադարեցվի ք.Աբովյան 3 Մ/շ, 4 Մ/շ, 4 Մ/շ 1 Թաղամասի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 7-ին ժամը 10:00- 18:00-ն կդադարեցվի գ.Արզնի Գետաշեն, Գետաշեն Թաղ. 1 փ. 1 փակ., Գետաշեն Թաղ.1, 2, 3, 5 փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 7-ին ժամը 11:00- 16:00-ն կդադարեցվի ք.Դիլիջան Կալինինի 85-87, 97,99 կենտ Շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հետևեք մեզ՝ այստեղ