Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 6-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում դռան թակոցներին։
Ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները կոտրել են ավտոմեքենայի ապակին, ապա ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի մարմինը։
Ահազանգով ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ