Թուրքիայում զինվшծ hարձակnւմ է տեղի ունեցել ԱԳ նախկին նախարար Չավուշօղլուի եղբոր վրա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել երկրի արտաքին գործերի նախկին նախարար Մևլյութ Չավուշօղլուի եղբոր՝ գործարար Այդըն Չավուշօղլուի նկատմամբ։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Մահափորձն իրականացվել է Այդըն Չավուշօղլուի գրասենյակում՝ հրազենի կիրառմամբ։
Առկա տեղեկատվության համաձայն՝ հարձակումից հետո գործարարին տեղափոխել են հիվանդանոց։ Ներկայումս նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Մևլյութ Չավուշօղլուն, ով այս պահին գտնվում է երկրից դուրս, արդեն տեղեկացված է պատահածի մասին և պլանավորում է վերադառնալ Թուրքիա։
Հետաքննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ