Իրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. Հեգսեթ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ, և դա շարունակելու կամ չշարունակելու մասին ԱՄՆ նախագահը ի վերջո որոշում կկայացնի:
ԱՄՆ պատերազմի նախարարի խոսքով՝ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի ուղեկցման գործողությունը ժամանակավոր բնույթ է կրում:
«Չի կարելի թույլ տալ, որ Իրանը արգելափակի խաղաղ երկրները և նրանց ապրանքները միջազգային ջրային ուղիներում»,- ասել է Հեգսեթը, հավելել՝ աշխարհն այս ջրային զարկերակի կարիքն ավելի շատ ունի, քան ԱՄՆ-ը:
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնն էլ նշել է, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր Իրանը տասից ավելի հարձակում է իրականացրել ամերիկյան ուժերի վրա, սակայն այդ գործողությունները մնացել են «խոշոր ռազմական գործողությունների վերսկսման շեմից ցածր»:
Հետևեք մեզ՝ այստեղ