Նարկոզի ժամանակ 15-ամյա աղջիկ էր մաhացել․ ի՞նչ նորություններ կան գործի մասով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
հոկտեմբերի 15-ին «Մուրացան» ԲԿ-ում վիրահատության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել։
Ֆեյսբուքյան օգտատեր Սեդա Խաչատրյանն էլ գրել էր. «Հոկտեմբերի 15-ին Մուրացանի հիվանդանոցում տեղի է ունեցել սպանություն։ Դիմածնոտային բաժանմունքում բժիշկների անփույթ և ոչ գրագետ աշխատանքի պատճառով նարկոզի ժամանակ տեղի է ունեցել սրտի կանգ։ Շատ դիմածնոտային մասնագետների հետ զրուցելով պարզեցինք, որ ընդամենը պետք էր կտրվածք անել, լիդոկայինով մաքրել թարախը և նշանակել բարձր դոզայով հակաբիոտիկներ։ Բայց արվել է ընդհանուր նարկոզ, ռիսկի գնալով, քանի որ բերանը ցավից չէր բացվում (բերանի տրիզմ), և նարկոզի գործողություններից ինտուբացիան չեն կարողացել ճիշտ կատարել, երեխան խեղդվել է (ասպիրացիայից) և տեղի է ունեցել սրտի կանգ։ Պետք է պատասխանատվություն կրեն բուժող դիմածնոտային վիրաբույժ Քրիստինե Վարդանյանը, անեսթեզիոլոգ Մեսրոպ Մարգարյանը և իհարկե Մուրացան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Թագուհի Ստեփանյանը, ով կոծկում է ճիշտ եղելությունը և թույլ է տվել մինչ օրս աշխատել այդ բժիշկներին։ Պատասխան են տալու բոլորը, անգամ` բուժքույրերը»:
Ո՞վ է մեղավոր, և ի՞նչ է տեղի ունեցել «Մուրացան» ԲԿ-ում, ինչո՞ւ աղջկա կյանքը հնարավոր չի եղել փրկել, արդյո՞ք նախարարությունը տեղյակ է. այս բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար MediaHub-ը ամիսներ առաջ դիմել էր ՀՀ Առողջապահության նախարարությանը, որտեղից հաստատել էին մեր տեղեկությունը:
«Իհարկե տեղյակ ենք: Գործը գտնվում է պատկան մարմինների լիազորության տիրույթում, այն է՝ իրավական, նախաքննական գործընթացում: Խորապես ցավում ենք, նման դեպքերը մտահոգիչ են: Կսպասենք փորձաքննությանը»,- MediaHub-ին հայտնել էր նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:
Մի քանի ամիս անց արդյո՞ք նորություն կա դեպքի մասով, արդյո՞ք քննությունն ավարտվել է․ MediaHub-ը պարզեց Քննչական կոմիտեից։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը)։ Գործը նախաքննության փուլում է»,- տեղեկացրին կոմիտեից։
Հետևեք մեզ՝ այստեղ