Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայում ակումբային մրցաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին, և Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության հիմնական փուլի ուղեգրերն աստիճանաբար գտնում են իրենց տերերին:
«Լիվերպուլի» նկատմամբ 3-2 հաշվով տոնած տնային հաղթանակից հետո անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ 12-րդ թիմը, որն ապահովեց իր մասնակցությունը գլխավոր եվրագավաթի 2026/27 թվականների մրցաշարին։
Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլում հանդես կգա 36 թիմ։ Դրանցից 29-ը կստանան մրցաշարի ուղիղ ուղեգրեր, իսկ մնացած 7 տեղը կխաղարկվի ամռանը կայանալիք որակավորման փուլում:
Անցած հանգստյան օրերին լիգայի փուլի մասնակիցների ցանկը համալրեցին ևս երեք ակումբներ։ Իսպանական «Վիլյառեալն» ապահովեց իր տեղը Լա լիգայի լավագույն քառյակում, պորտուգալական «Պորտուն» հռչակվեց երկրի չեմպիոն, իսկ «Կարմիր սատանաներն» իրենց գլխավոր խնդիրը լուծեցին Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Ներկայացնում ենք այն 12 ակումբները, որոնք արդեն երաշխավորել են իրենց մասնակցությունը Չեմպիոնների լիգայում.
- Անգլիա. «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ»
- Իսպանիա. «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Վիլյառեալ»
- Գերմանիա. «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ»
- Իտալիա. «Ինտեր»
- Ֆրանսիա. ՊՍԺ
- Նիդերլանդներ. ՊՍՎ
- Պորտուգալիա. «Պորտու»
Հետևեք մեզ՝ այստեղ