Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
ՍպորտՆորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց +75 կգ քաշային կարգի «A» ենթախմբում Հայաստանը ներկայացված էր երկու ծանրորդներով, որոնցից Հռիփսիմե Խուրշուդյանին հաջողվեց նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ցուցաբերելով երկամարտի ընդհանուր 250 կգ (113+137) արդյունք:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչը 17-ամյա Արփինե Դալալյանն էր, ով իր մեջ ուժեր գտավ գլխավերևում պահելու երկամարտի ընդհանուր 213 կգ (93+120) արդյունք: