Թուրքիայում Հայաստանի համար նվաճվել է օլիմպիական նոր ուղեգիր
ՍպորտԹուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվող ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաղթել է 3-րդ տեղի համար պայքարում:«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ 56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ավագյանը պարտության է մատնել ուկրաինացի Միկոլա Բուցենկոյի՝ բռնցքամարտում ապահովելով Հայաստանի հավաքականի 3-րդ օլիմպիական ուղեգիրը:
Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ եզրափակիչում ելույթ ունեցող բռնցքամարտիկները, ինչպես նաև 3-րդ տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը նվաճում են Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Ապրիլի 16-ին Սամսունի մրցաշարի 3-րդ տեղի համար պայքարի շրջանակում ռինգ դուրս կգան նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: