Իրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրաքը կարող է նավթի արդյունահանումն ու արտահանումը վերականգնել մինչև բնականոն մակարդակ՝ Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո յոթ օրվա ընթացքում, շաբաթ օրը հայտնել է նավթի նախարարի տեղակալ Բասիմ Մոհամեդը, հաղորդել է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ներկայում արդյունահանումը կազմում է օրական 1,5 միլիոն բարել։
Միևնույն ժամանակ, օրական մոտ 200 000 բարել արտահանվում է Ջեյհանի միջոցով, մինչդեռ երկու լցանավ արդեն պատրաստվել են, ևս երկուսի ժամանում սպասվում է՝ կախված նեղուցում անվտանգության պայմաններից, որը Թեհրանը մեծ մասամբ փակել էր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում։
Հետևեք մեզ՝ այստեղ