Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը 34-ի է հասել
HeaderԿումամոտո պրեֆեկտուրայում մի շարք երկրաշարժերից հետո Ճապոնիայի հարավարեւմտյան Կյուսյու կղզում զոհերի թիվը հասել է 34-ի, տարհանվել է մոտավորապես 100 հազար մարդ:
Ապրիլի 14-ին Կումամոտո պրեֆեկտուրայում գրանցվել էր առաջին ուժեղ երկրաշարժը՝ 6.5 մագնիտուդով: Մեկ օր հետո այնտեղ նորից երկրաշարժ է եղել, որի ուժգնությունը 16 անգամ գերազանցում էր նախորդը՝ 7.3 մագնիտուդով: Հարեւան Օիտա պրեֆեկտուրայում նույնպես երկրաշարժ է եղել՝ 5.3 մագիտուդով: Ընդհանուր առմամբ՝ հաշվելով նաեւ հետցնցումները, Կումաամոտո ու Օիտա պրեֆեկտուրաներում ավելի քան 290 երկրաշարժ է գրանցվել: Շուրջ 160 հազար ընտանիք առանց լույսի է մնացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: