Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր Կամենդատյան
BlogԾայրահեղ աղքատության «Սննդակարգը»․
900 դրամի իրականությունը։
Այսօր Հայաստանում ծայրահեղ աղքատ մարդը օրական ծախսում է ընդամենը 900 դրամ ։ Սա ոչ թե սննդակարգ է, այլ դանդաղ մահացություն։ Ահա թե ինչ է հնարավոր գնել այդ գումարով․
1. Մեկ հաց – 300 դրամ
2. Պանիր (100 գրամ) – 200 դրամ
3. Վարունգ (100 գրամ) – 100 դրամ
4. Կարագ (50 գրամ) – 300 դրամ
Ընդամենը՝ 900 դրամ
Այս ցանկը խայտառակություն է 21-րդ դարում ապրող մարդու համար։ Սա զրկում է մարդուն սպիտակուցից, վիտամիններից և ամենակարևորը՝ արժանապատվությունից։
Մեր Լուծումը. «Ուժեղ Հայաստան» նախաձեռնություն
Մենք թույլ չենք տա, որ մեր հայրենակիցները մնան սովի ճիրաններում։ Մեր ծրագիրը հստակ է և իրագործելի.
Անհապաղ աջակցություն: Վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր աղքատ ընտանիքի կտրամադրվի 150,000 դրամ։
Հազարավոր մարդկանց կվերադարձնենք նորմալ սննդի, առողջության և մարդավայել կյանքի։
Սովի հաղթահարումը և սոցիալական արդարության վերականգնումը մեր նպատակն է։
Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է: