Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին
ՀասարակությունԱպրիլի 15-ին, ժամը 11.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ օդանավակայանի հին տերմինալի դարպասների մոտ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հատվածում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր ինքնաձիգի 60 փամփուշտ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ եւ մեկ փամփշտատուփ` լիցքավորված 5.45մմ տ/չ 30 փամփուշտով: