Արտակարգ դեպք Երևանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Ազատամարտիկներ 3-րդ նրբանցքի 5-րդ տան մոտ ավտոմեքենան զոդելու ժամանակ հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու պարեկ Նուշիկ Վարդանյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Vaz 2106» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը զոդման աշխատանքներ է կատարել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, և այն մարվել է տեղի ուժերով։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Հետևեք մեզ՝ այստեղ