Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍպորտՆորվեգիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը A խմբում 105 կգ քաշայինների կարգում նվաճեց բրոնզե մեդալ` երկամարտում գրանցելով 402 կգ արդյունք:
Պոկում վարժությունում մեր մարզիկը գրանցեց 182 կգ արդյունք և նվաճեց փոքր արծաթ, հրում վարժությունում 220 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ: