Օբաման Պսակիի դստեր հետ չորեքթաթ շրջել է իր աշխատասենյակում
LifeԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան հաղորդակցության հարցով տնօրեն Ջենիֆեր Պսակիի ինն ամսական դստեր հետ չորեքթաթ շրջել է իր աշխատասենյակում: Նրանց լուսանկարը հրապարակվել է Barackphotos.com կայքում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Պսակիի երեխան ծնվել է նախորդ տարվա ամռանը՝ հուլիսի կեսին: Նա տնօրենի պաշտոնը զբաղեցրել է դրանից մի քանի ամիս առաջ՝ ապրիլի 1-ից: