Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավստրալիայի Ալիս Սփրինգս քաղաքում իրավապահները հայտնաբերել են 5-ամյա Շարոնի դին, որը խորհրդավոր կերպով անհետացել էր իր տնից ապրիլի 26-ի գիշերը։ Այս մասին գրում է People-ը:
Քննության տվյալներով՝ մայրը երեխային քնեցրել է մոտավորապես ժամը 23:30-ին, իսկ առավոտյան, երբ փորձել է նրան արթնացնել, աղջիկը տանը չի եղել։ Ընտանիքը անմիջապես սկսել է որոնումները և դիմել ոստիկանությանը։
Հետագայում գետի մերձակայքում հայտնաբերվել են երեխայի հագուստները, որոնց վրա հայտնաբերվել են ինչպես աղջկա, այնպես էլ վերջերս ազատ արձակված 47-ամյա Ջեֆերսոն Լյուիսի ԴՆԹ-ի հետքեր։
Հյուսիսային տարածքի ոստիկանության ներկայացուցիչ Փիթեր Մալլին հայտարարել է, որ իրենց հիմնական նպատակը ներկայումս կասկածյալին հայտնաբերելն է։
Մարմնի հայտնաբերման հստակ վայրը չի հրապարակվում։ Նշանակվել են փորձաքննություններ՝ պարզելու երեխայի մահվան պատճառներն ու դեպքի հանգամանքները։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ