Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել
ՀասարակությունԵրկար ժամանակ արևային էներգետիկայի թերություններից մեկն էր համարվում այն, որ դրա ենթակառուցվածքները զբաղեցնում են մեծ քանակությամբ հողատարածքներ։ Իսկ առաջարկվող լուծումը՝ բարձրացնել վահանակները և դրանց տակ բույսեր տնկել, միշտ չէ, որ գործում էր, քանի որ շատ մշակաբույսեր չեն սիրում ստվեր։ Իտալական քառամյա հետազոտությունը ցույց է տվել, որ կարտոֆիլը կարելի է հաջողությամբ աճեցնել կոմերցիոն արևային կայանների տակ, սակայն միայն ստվերավորման ճշգրիտ վերահսկման դեպքում։
Հետազոտության տվյալներով, բերքատվությունը նվազել է՝ 51,5 տոննայից (բաց արևի տակ) հասնելով 38,9 տոննայի (մեկ հեկտարի հաշվարկով)։ «Հակահետևման» մեթոդով ստացվել է 32,7 տոննա բերք, ինչն ավելին է, քան լիարժեք արևի տակ ստացված 30,3 տոննան, թեև էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է մոտ 15%-ով։ Վահանակների ստվերն իջեցնում է բույսերի ջերմաստիճանը և օգնում է ջրի դեֆիցիտի պայմաններում։
Հետազոտությունն անցկացվել է օրգանական հողատարածքում, ինչը ապացուցում է դրա համատեղելիությունը կայուն գյուղատնտեսության հետ։ Այսինքն, կարտոֆիլը կարող է աճել արևային վահանակների տակ և երբեմն նույնիսկ զարմանալիորեն լավ, եթե վահանակները շարժական են։ Նման տեխնոլոգիաներ արդեն գոյություն ունեն, և սա այն հազվադեպ դեպքերից է, երբ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը շահավետ է բոլոր կողմերի համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]