Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով: Նաև կսկսվի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին Միլլի Մեջլիսի անդամակցության դադարեցման ընթացակարգ։ Փաստաթուղթն ընթերցել է փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ խորհրդարանը ստիպված է եղել կասեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի կողմից կողմնակալ փաստաթղթերի ընդունման պատճառով, սակայն Եվրախորհրդարանի համապատասխան ջանքերից հետո՝ 2016 թվականի սեպտեմբերին, որոշում էր կայացվել հարաբերությունների վերականգնման մասին։
«Ցավոք, անցած 10 տարիները ցույց տվեցին, որ Եվրոպական խորհրդարանը մտադիր չէ հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ գործունեությունից։ Մեր տարածքային ամբողջականության վերականգնումն էլ ավելի է ակտիվացրել Եվրախորհրդարանի գործողությունները Ադրբեջանի դեմ։ Այս ամենը ցույց է տալիս, թե իրականում ինչ պարամետրերի վրա է հիմնված տվյալ կառույցի գործունեությունը»,- նշել է խոսնակը։
Միլլի Մեջլիսը փաստաթուղթ կընդունի Եվրոպական խորհրդարանի հակաադրբեջանական գործունեության կապակցությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով, որը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում։
Հետևեք մեզ՝ այստեղ