Ոչ սառը, բայց տեղումնառատ ամիս. Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում մայիսին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի։ Այսինքն մեզ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիսի»,-հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշում է, որ մայիսը Հայաստանի տարածքում տարվա ընթացքում ամենախոնավ ամիսն է, տեղումները մայիսին հիմնականում դիտվում են երեկոյան ժամերին և գիշերը։
«Ի տարբերություն ապրիլի, զգալիորեն կկրճատվեն ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքեր։ Օդի ջերմաստիճանը գիշերայի, ցերեկային ժամերին կլինի մոտ 5-6 աստիճանով ավելի բարձր, քան ապրիլին։
Առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է +30 աստիճան, որը կդիտվի մայիսի 3-րդ տասնօրյակում»,- ասում է Գ.Սուրենյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ