Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում 70-ամյա Վալերի Ա․-ն իր վարած «Iveco» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Հետևեք մեզ՝ այստեղ