5 իրավապաշտպան հայց են ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի դեմ հայց է ներկայացվել ՄԱԿ-ի կամայական կալանքների վերաբերյալ աշխատանքային խմբին ։ Այս մասին հայտնում է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ջոնաթան Շպանգենբերգը՝ ավելացնելով, որ հայցը ներկայացվել է ապրիլի 24-ին։ Նրա փոխանցմամբ՝ հայցում պահանջ է ներկայացված, որպեսզի ՄԱԿ-ի աշխատանքային խումբը հայտարարի, որ Բաքվում հայ պատանդների կալանքը կամայական է, անարդար եւ պահանջի նրանց անհապաղ ազատ արձակումը, վնասների փոխհատուցումը։
Հայցում պահանջ կա նաև, որպեսզի ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելեն հայ բանտարկյալներին Բաքվում։ Հայցը ստորագրվել է 5 անձի կողմից՝ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, Միջազգային դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, Իսպանիայից միջազգային ճանաչում ունեցող փաստաբան Մարտինես Խիմենեսը (ով հանդիսանում է Ժուլիան Ասանժի փաստաբանը), Լիոնից Մեգան Շուրոնը և Արգենտինայից Իրենե Մասսիմինոն։ Սա իրավական բավական կարևոր զարգացում է։
Ջոնաթան Շպանգենբերգը նաև տեղեկացնում է, որ ստացել է տեղեկություն, որ Գերմանիայի Բունդեսթագի ամենաերկար ծառայած պատգամավոր, դոկտոր Գրեգոր Գիզին նամակ է գրել Գերմանիայի արտգործնախարար Վադեպուլին՝ կոչ անելով, որ ԵՄ-Հայաստան գագաթաժողովի ընթացքում բարձրացվի հայ գերիների ազատ արձակման հարցը, ինչպես նաև տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը։ Նամակում պատգամավորը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել հազարամյակների մշակութային ժառանգության պաշտպանությունը։
Շպանգենբերգը նաև անդրադարձել է մայիսի 4-ին և 5-ին Հայաստանում տեղի ունենալիք ԵՄ գագաթաժողովի օրերին նախատեսվող անելիքներին։ Նա տեղեկացրել է, որ նախաձեռնություն կա՝ ի պաշտպանություն արցախահայերի վերադարձի իրավունքի, մշակութային ժառանգության պահպանության և հայ ռազմագերիների ազատ արձակման։