ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» տանը հաղթեց «Բրենտֆորդին»՝ բարձրանալով երրորդ տեղ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» 2-1 հաշվով առավելության հասավ «Բրենտֆորդի» նկատմամբ։
«Կարմիր սատանաներն» արդյունավետ առաջին խաղակես անցկացրեցին։ Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Կառլոս Կազեմիրոն, իսկ 43-րդ րոպեին Բենյամին Շեշկոն կրկնապատկեց մանկունյացիների առավելությունը։ Հյուրերը կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը խաղի վերջնամասում. 88-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մատիաս Յենսենը։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 61 միավորով շրջանցեց «Լիվերպուլին» ու «Ասթոն Վիլային»՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական։
Աղբյուրը`ArmSport.am
Հետևեք մեզ՝ այստեղ