Առեղծվածային մահ՝ Հյուսիսային պողոտայում. 93-ամյա տատիկը մահացել է պարանոցի օրգանների սեղմման հետևանքով. Shamshyan.com
ՄամուլShamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին 1-03 շտապ օգնության Կենտրոնի ենթակայանից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի 9-րդ բնակարանում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, տեղում դատաբժիշկը, զննելով, նախնական եզրակացություն է հայտնել, որ դիակի վրա բռնության հետքեր չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն ժամեր անց դատաբժշկական կենտրոնից ոստիկանություն տեղեկություն է փոխանցվել, որ 93-ամյա կնոջ մահվան պատճառը եղել է մեխանիկական շնչահեղձությունը՝ պարանոցի օրգանների սեղմման հետևանքով:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: