ՀՖՖ-ն որոշել է տուգանել «Արարատ-Արﬔնիա ՖԱ»-ին և «Նոա ՖԱ»-ին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կարգապահական եւ էթիկայի կոﬕտեի որոշմամբ․
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական եւ էթիկայի կոﬕտեն որոշել է տուգանել որոշ ակումբների։
«Արարատ-Արﬔնիա ՖԱ» ԲԲԸ-ին տուգանվել է նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի՝ 50,000 ՀՀ դրաﬕ չափով։ «Հիմք ընդունելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի (2025 թվականի խմբագրություն) 20-րդ հոդվածի 4-րդ կետը՝ «Արարատ-Արﬔնիա» թիﬕ ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանին (5833) որակազրկել 2 (երկու) խաղով։ Որակազրկումը տարածվում է 2026 թվականի ապրիլի 16-ից սկսած և ներառում է արդեն իսկ բաց թողնված խաղ(եր)ը (այդպիսիք լինելու դեպքում)։ Սահմանված կարգապահական պատասխանատվության ﬕջոցի ﬕ մասը՝ 1 (ﬔկ) խաղը, պայմանականորեն չկիրառել։ «Արարատ-Արﬔնիա» թիﬕ ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանի (5833) նկատմամբ փորձաշրջան սահմանել 2 (երկու) աﬕս ժամկետով՝ ﬕնչև 2026 թվականի հունիսի 7-ը ներառյալ»։
«Նոա ՖԱ» ՀԿ-ն տուգանվել է նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի՝ 50,000 ՀՀ դրաﬕ չափով։ «Հիմք ընդունելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի (2025 թվականի խմբագրություն) 20-րդ հոդվածի 4-րդ կետը՝ «Նոա» թիﬕ ֆուտբոլիստ Նատանաել Ռուբեն Սանտինին (59354) որակազրկել 2 (երկու) խաղով։ Որակազրկումը տարածվում է 2026 թվականի ապրիլի 16-ից սկսած և ներառում է արդեն իսկ բաց թողնված խաղ(եր)ը (այդպիսիք լինելու դեպքում)։ Սահմանված կարգապահական պատասխանատվության ﬕջոցի ﬕ մասը՝ 1 (ﬔկ) խաղը, պայմանականորեն չկիրառել։ «Նոա» թիﬕ ֆուտբոլիստ Նատանաել Ռուբեն Սանտինի (59354) նկատմամբ փորձաշրջան սահմանել 2 (երկու) աﬕս ժամկետով՝ ﬕնչև 2026 թվականի հունիսի 7-ը ներառյալ»։
Հետևեք մեզ՝ այստեղ