Աշխարհի ամենաերկար տիրամիսուի ռեկորդը գերազանցվել է Լոնդոնում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շաբաթ և կիրակի օրերին Չելսիի քաղաքապետարանում հավաքվել էին հարյուր իտալացի խոհարարներ՝ պատրաստելու այնքան երկար տիրամիսու, որը կգերազանցեր նախորդ ռեկորդը։ Վերջինս սահմանվել էր Միլանում «Galbani» ընկերության կողմից և ուներ 273,5 մետր երկարություն: Այս մասին հայտնում է BBC-ն:
Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի կանոնների՝ ռեկորդակիր տիրամիսուն պատրաստվել և հավաքվել է հենց տեղում։ Օգտագործվել է 50,000 հատ «սավոյարդի» թխվածքաբլիթ և ավելի քան 3,000 ձու:
Ռեկորդը գերազանցվել է՝ սահմանելով 440,6 մետր արդյունք:
Միրկո Ռիչին՝ Լոնդոնի ռեկորդի փորձի հեղինակը, նախկինում՝ 2017 թվականին, արդեն սահմանել էր ռեկորդ Իտալիայում, սակայն 2019-ին իտալական մեկ այլ թիմ գերազանցել էր այն:
Ռիչին նշել է, որ տիրամիսուն ամենահրաշալի աղանդերն է, որն Իտալիան երբևէ արտահանել է, և հավելել, որ խոհարարները որոշել են ռեկորդի փորձն անցկացնել Միացյալ Թագավորությունում, այլ ոչ թե Իտալիայում՝ որպես շնորհակալություն Միացյալ Թագավորությանը:
Նա նաև հավելել է, որ հսկայական աղանդերը պատրաստվել է ի պատիվ Թագավորի և թագավորական ընտանիքի:
Ռիչին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ողջ հանգստյան օրերին տևած միջոցառմանը՝ հավելելով. «Սա ռեկորդ է մեզ համար»:
Խոհարար Կարմելո Կարնեվալեն նշել է, որ ռեկորդը սահմանելու համար տիրամիսուն պետք է լիներ առնվազն 8 սմ բարձրությամբ և 15 սմ լայնությամբ:
Հարցին, թե որն է լավ տիրամիսուի գաղտնիքը, Կարնեվալեն պատասխանել է. «Շատ լավ սուրճը, հաճելի ու պինդ կրեմը և, իհարկե, մեծ սերը»:
Հետևեք մեզ՝ այստեղ