Թրամփը պատմել է Պուտինի և Զելենսկու հետ ունեցած «լավ զրույցների» մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «լավ զրույցներ» է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Մենք աշխատում ենք Ռուսաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված իրավիճակի վրա, և հուսով եմ՝ մենք կհասնենք մեր ուզածին»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նշել է, որ չի ցանկանում բացահայտել, թե երբ է վերջին անգամ խոսել Պուտինի հետ։
«Ես իսկապես զրույցներ եմ ունեցել նրա հետ, և ես իսկապես զրույցներ եմ ունեցել նախագահ Զելենսկու հետ, ընդ որում՝ լավ զրույցներ»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե երբ են տեղի ունեցել հեռախոսազրույցները առաջնորդներից որևէ մեկի հետ։
«Ատելությունը նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև ծիծաղելի է։ Դա խենթություն է։ Իսկ ատելությունը վատ բան է։ Ատելությունը վատ է, երբ փորձում ես որևէ հարց կարգավորել, բայց դա (կարգավորումը) տեղի կունենա»,- ասել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ