Մակրոնի կինը բողոքել է հոռետեսության նոպաներից
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, պնդում է, որ որպես Հանրապետության առաջին տիկին, ունեցել է այնպիսի հոռետեսության պահեր, որոնք երբեք չէր ունեցել։ Հայտնում է Ռիա Նովոստին։
«Երբեմն ես դժվարանում եմ տեսնել կապույտ երկինքը… Ես ունենում եմ այնպիսի հոռետեսության պահեր, որոնք երբեք չեմ ունեցել… Ես ունեցել եմ նորմալ կյանք, երեխաներ, աշխատանք, վերելքներ և վայրէջքներ, ինչպես բոլորը։
Եվ այս տասը տարին շատ արագ անցան… Երբեմն ես ավելի տխուր եմ զգում, քան երբևէ»,- նշել է նա։
Բրիջիթ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիայի առաջին տիկնոջ պաշտոնում իր տասը տարին իրադարձություններով լի էին։
«Ես տեսա աշխարհի խավարը, հիմարությունը, զայրույթը»,- նշել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ