Շիրակի մարզի 5 ներկայացուցիչ դարձել է սամբոյի ԵԱ մրցանակակիր
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սերբիայում կայացած սամբոյի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնություններում ՀՀ հավաքական թիմերի կազմերում հանդես եկած Շիրակի մարզի 5 նեկայացուցիչ դարձել է մրցանակակիր։
Պատանիներից մրցանակակիր են դարձել Նարեկ Սիմոնյանը (58կգ, բրոնզե մեդալ), Հակոբ Ումուրշադյան (64կգ, բրոնզե մեդալ):
Երիտասարդներից՝ Սյուզաննա Մանուկյանը (72կգ, արծաթե մեդալ), Արմեն Ադամյանը (71կգ, արծաթե մեդալ), Լևոն Վանոյանը (79կգ, բրոնզե մեդալ)։
Հետևեք մեզ՝ այստեղ