Սիրիայի հայազգի քաղաքացիների վարորդական վկայականի գործածության ժամկետը Հայաստանում երկարաձվեց
ՀասարակությունՍիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու գործընթացը մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նրանց Սիրիայում տրված վարորդական վկայականները չեն համապատասխանում 1968թ. նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մաuին» կոնվենցիային, որի հետևանքով դրանք գործածելի չեն համար վում Հայաստանի տարածքում:
«Դրանց փոխանակումը նույնպես արգելված է: Որոշման ընդունումը հնարավորություն կտա կարգավորել առաջացած խնդիրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հակոբյանը: