Ռումինիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին դրոնի ընկնելու պատճառով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոյուի կարգադրությամբ Բուխարեստում Ռուսաստանի Դաշնության դեսպանն այսօր կկանչվի ԱԳՆ՝ կապված անցած գիշեր Գալացի շրջանում ռուսական անօդաչուի կործանման հետ, որն օգտագործվել է ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու համար, նշվել է գերատեսչության հայտարարությունում։
«Ռուսաստանի Դաշնությունը խախտել է Ռումինիայի օդային տարածքի ինքնիշխանությունը՝ նոր անպատասխանատու գործողություններ կատարելով, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել բնակչության անվտանգությունը։ Սա անպատասխանատու եւ սադրիչ ակտ է, որը խախտում է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները։ Ավելի քան չորս տարի Ռուսաստանն անօրինական պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ։
Դա ոչ միայն դաժան իմպերիալիստական զավթողական ակտ է ինքնիշխան հարեւանի դեմ, այլեւ տարածաշրջանային եւ գլոբալ խաղաղության եւ անվտանգության խախտում»,- նշվել է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ