ԱՄՆ-ը վերսկսում է գնդակահարությամբ մահապատիժները
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ արդարադատության նախարարությունը վերականգնել է «օրինական մահապատժի դատավճիռները կատարելու իր պարտականությունը՝ ճանապարհ հարթելով մահապատիժների իրականացման համար, երբ մահվան դատապարտված կալանավորները սպառել են բողոքարկման բոլոր հնարավորությունները»։
Մահապատժի դատավճիռների իրականացման համար նախատեսվում է կիրառել նաև մահաբեր ներարկումներ, ինչպես դա արվել էր Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում, ինչպես նաև գնդակահարություն։ Գերատեսչության գնահատմամբ՝ այս միջոցները կարևոր դեր են խաղում հատկապես ծանր հանցագործությունների կանխարգելման և արդարադատության ապահովման գործում։
Նախարարությունը թույլ է տվել մահապատժի դատավճիռ կայացնել 44 ամբաստանյալների նկատմամբ։
Միևնույն ժամանակ, 2025 թվականի մարտի 7-ին ԱՄՆ-ում վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժ է իրականացվել գնդակահարությամբ։ Դատապարտյալը՝ Բրեդ Քիթ Սիգմոնը, 2001 թվականին սպանել էր իր նախկին ընկերուհու ծնողներին։
Փաստաբանների փոխանցմամբ՝ Սիգմոնն ինքն է ընտրել գնդակահարությունը որպես մահապատժի ձև՝ հրաժարվելով էլեկտրական աթոռից և մահաբեր ներարկումից։ Մահապատժի պահին նա 67 տարեկան էր։ Ըստ Associated Press գործակալության՝ նրան նստեցրել են հատուկ սենյակում գտնվող աթոռին, իսկ կրակողները կրակ են արձակել պատի անցքերից։
Հետևեք մեզ՝ այստեղ