Զելենսկին հայտնել է Ադրբեջանի հետ 6 փաստաթուղթ ստորագրելու մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է վեց փաստաթուղթ: Այս մասին այսօր Գաբալայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմի Զելենսկին:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք ստորագրել ենք 6 փաստաթուղթ։ Մեր պատվիրակությունները անպայման մտքերի փոխանակում կիրականացնեն դրանց մանրամասների վերաբերյալ։ Այսօրվա ուղղությունների թվում առաջնահերթ նշանակություն ունի անվտանգությունը։
Ինչ վերաբերում է պաշտպանական արդյունաբերության աճին, ապա Ուկրաինան, ելնելով պատերազմի պայմաններից, ցուցադրել է դիմադրության ուժը, և մենք կցանկանայինք կիսվել մեր փորձագիտական գիտելիքներով։ Այսօր մեր մասնագետները գտնվում են Ադրբեջանում և աջակցություն են ցուցաբերում ադրբեջանցի գործընկերներին։ Մենք մտադիր ենք հետագայում էլ շարունակել այս գործընկերությունը և անցնել համատեղ արտադրության»:
Հետևեք մեզ՝ այստեղ