Իրանում լայնածավալ հեղեղումներ են սկսվել տեղատարափ անձրեւների պատճառով
HeaderԼայնածավալ հեղեղումներ են մոլեգնում Իրանի 12 նահանգների 126 քաղաքներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին հայտնել Է Կարմիր մահիկի ընկերության Իրանի բաժանմունքի մամուլի քարտուղար Մոստաֆա Մորթազավին:
IRNA գործակալությանը նա հայտնել Է, որ հեղեղումների պատճառը չդադարող տեղատարափ անձրեւներն են, ինչի հետեւանքով մի շարք քաղաքներ շրջափակված են: Մորթազավին նաեւ նախազգուշացրել Է Քարուն գետում ջրի մակարդակի հնարավոր բարձրանալու մասին:
Նրա խոսքով՝ փրկարարական ծառայության աշխատողները լիովին պատրաստ են օգնություն ցույց տալու տարերքից տուժածներին, այս պահին անհրաժեշտ օգնություն Է ստացել ավելի քան 5 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: