Ըմբիշներ Խնձրցյանն ու Թևանյանը կմրցեն ԵԱ-ի բրոնզե մեդալի համար
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Մանվել Խնձրցյանն ու Վազգեն Թևանյանը կմրցեն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության ազատ ոճային ըմբիշների պայքարում 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Խնձրցյանը մրցեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Մուսա Մեխտիխանովի հետ ու զիջեց 5:0 հաշվով: Հայ ըմբիշը ապրիլի 25-ին կմրցի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար:
Կիսաեզրափակիչ էր հասնել նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանն, ով ևս պարտվեց: Նա մրցում էր Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Բաշիր Մագոմեդովի հետ: Թևանյանը ևս կմրցի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար:
Հետևեք մեզ՝ այստեղ