Անգլիայում վաճառքի Է հանվել կլոր տուն
ՄիջազգայինԱնգլիայի Դինշենգեր գյուղում, որը գտնվում Է Միլթոն Քինս քաղաքից (Նորթհեմփթոնշիրի կոմսություն) հյուսիս - արեւելք ընկած շրջանում, վաճառքի են հանել կլոր տուն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail-ը:
Արտասովոր օբյեկտը կառուցել Է ընտանեկան մի զույգ, որը շինարարության նպատակով ներդրել Է 400 հազար ֆունտ ստեռլինգ (566 հազար դոլար): Այս պահին տունը գնահատվում Է 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (1,4 միլիոն դոլար):
Շենքի ճակատը հարդարված Է սիբիրյան կուենիով, վերեւում կանաչ տանիք Է՝ տնկված բույսերով: Տանը կա չորս ննջասենյակ: 17,6 մետր երկարությամբ Էրկերային բնակելի գոտին իջնում Է ներքին բակ, որտեղ կա ամեն ինչ անձնական հանգստի համար, ներառյալ ջակուզի:
Տան հիմնական մասում տեղադրված են չորս դռներ, որոնք տանում են բակ: Մյուս առանձնահատկությունների թվում տաք հատակն Է, առանձին օժանդակ հարկաբաժինը, ավտոտնակը՝ սեփական հանդերձարանով: