Past.am-ը տեղեկացավ, որ 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Գիշյանը գտնվում է ծանր վիճակում և շտապ արյան կարիք ունի։
Past.am-ի հետ զրույցում նրա քույրը հայտնել է, որ մի քանի տարի առաջ Հարությունը տարել է քովիդ, սակայն չի իմացել դրա մասին և համապատասխան բուժում չի ստացել։ Նրա խոսքով՝ վիրուսն առաջացրել է լուրջ բարդություններ․ բարձրացել են լեյկոցիտները, օրգանիզմը սկսել է քայքայվել, վնասվել են գեղձերը, ինչպես նաև ուռած վիճակում են որովայնի օրգանները։
Ըստ հարազատի՝ այս պահին առաջնայինը արյան փոխպատվաստումն է․ անհրաժեշտ է շտապ արյուն, որպեսզի հնարավոր լինի կայունացնել նրա վիճակը և միայն դրանից հետո սկսել լիարժեք բուժումը։
Նշվում է, որ արյունը պետք է հանձնել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն-ում՝ Հարություն Արմենի Գիշյանի անունով։
Հարազատները դիմում են բոլորին՝ հնարավորության դեպքում արձագանքել և աջակցել Հարությունին այս ծանր պահին։
Հեռախոսահամար՝ 094450136
Վայր՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն