Բելգիայի տրանսպորտի նախարարը պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել
ՄիջազգայինԲելգիայի տրանսպորտի նախարար Ժակլին Գալանը պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել այն բանի հետ կապված քննադատությունից հետո, որ ինքն ահաբեկչական գործողություններից շատ առաջ իրազեկված Է եղել Բրյուսելի օդանավակայանի անվտանգության խնդիրների մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ապրիլի 15- ին հայտնել Է Soir թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելն արդեն ընդունել Է նրա հրաժարականը:
Մարտի 22-ին Բրյուսելում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ, այդ թվում՝ երկու պայթյուն՝ միջազգային օդանավակայանի թռիչքասրահում եւ մեկ պայթյուն մետրոյի «Մալբեկ» կայարանում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է 32 մարդ, եւս ավելի քան 340 հոգի տուժել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: