Գնացքների բախման հետևանքով տnւժել է 17 մարդ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դանիայում՝ Հիլերոդ քաղաքի մերձակայքում գտնվող Գրիբսկովյան երկաթուղու վրա, բախվել են երկու գնացք, կան տուժածներ. հայտնում է Danmark Radio-ն՝ հղում անելով դեպքի վայրում գտնվող ոստիկանության հերթապահ սպաներին։
Իշխանությունները հայտնել են, որ 17 մարդ տուժել է, որոնցից չորսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
DK-ն նշում է, որ տվյալ հատվածում գնացքների երթևեկությունը կդադարեցվի անորոշ ժամանակով։ Փրկարարական գործողության հետ կապված՝ ոստիկանությունը փակել է մերձակա ճանապարհները։
Հրշեջ ծառայությունը X-ի իր էջում հայտնել է, որ տուժածներն արդեն տեղափոխվել են վթարի վայրից շտապօգնության մեքենաներով և ուղղաթիռներով։
Հետևեք մեզ՝ այստեղ