Ռումինիան ցածր կենսամակարդակով ԵՄ-ի երկրների ցուցակում երկրորդն Է Բուլղարիայից հետո. Եվրոստատ
ՄիջազգայինՌումինիայի բնակչության գրեթե քառորդ մասը նյութական ծանր զրկանքներ Է կրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է եվրոպական վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը:
Գործակալության չափանիշներին համապատասխան, ծայրահեղ աղքատության պայմաններում են ապրում, օրինակ, այն անձինք, որոնց չի հաջողվում վճարել բնակարանի ջեռուցման ամենամսյա հաշիվները կամ վերցնել ամենամյա արձակուրդի գոնե մեկ շաբաթը:
Եվրոստատի տվյալների համաձայն՝ 2015 թվականին Ռումինիայում 4,9 մլն մարդ կամ բնակչության 24,6 տոկոսը տառապում Էր ծայրահեղ աղքատությունից: Այսպիսով, Ռումինիան ցածր կենսամակարդակ ունեցող եվրոպական երկրների ցուցակում երկրորդ տեղն Է զբաղեցնում Բուլղարիայից հետո, որտեղ նյութական ծանր զրկանքների Է բախվում բնակչության 34,2 տոկոսը կամ 2,5 մլն մարդ:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին տարիներին Ռումինիան, այնուամենայնիվ, հասել Է որոշակի առաջընթացի: 2012 թվականին աղքատության ցուցանիշը կազմում Էր 29,9 տոկոս, 2013 թվականին՝ 28,8 տոկոս, իսկ 2014 թվականին՝ 26,3 տոկոս:
Եվրամիության բոլոր երկրների թվում աղքատության ամենացածր մակարդակը գրանցվել Է Շվեդիայում՝ 2014 թվականին՝ 0,7 տոկոս: Նույն տարում Գերմանիայի բնակչության չքավոր խավերի բաժինը կազմել Է 5 տոկոս, իսկ Ֆրանսիայում՝ 4,8 տոկոս:
Բացարձակ թվերով Եվրամիության բոլոր երկրների թվում 2015 թվականին աղքատության մեջ ապրող մարդկանց թիվն առավել մեծ Է եղել Իտալիայում՝ գրեթե 7 միլիոն կամ բնակչության 11,5 տոկոսը:
Իսկ ընդամենը Եվրամիությունում այդ տարի ծայրահեղ աղքատության մեջ ապրողների թվաքանակը եղել Է ավելի քան 41 մլն կամ բնակչության 8,2 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` РИА Новости