Բաթումում ընթանում Է EXPOMEDBATUMI 2016 բժշկական զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսը
ՄիջազգայինԲաթումում ընթանում Է EXPOMEDBATUMI 2016 բժշկական զբոսաշրջության եւ հանդերձման առաջին միջազգային ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսին մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի, Լեհաստանի, Բելառուսի ընկերություններ:
Երկու օրվա ընթացքում շահագրգիռ ֆիրմաները հնարավորություն կունենան ծանոթանալու տաղավարում ներկայացված արդի բժշկական տեխնոլոգիաներին, բժշկական հիմնարկություններին եւ ուսումնարաններին, ստոմատոլոգիական կլինիկաներին եւ դեղատներին:
Ցուցահանդեսում նաեւ ներկայացված են դեղորայքի արտադրության ընկերություններ, հիգիենիկ եւ կոսմետիկական խնամքի միջոցներ, պլաստիկ վիրահատության առաջատար կլինիկաներ եւ բժշկական զբոսաշրջության բնագավառում գործող ընկերություններ:
Աջարիայի կառավարությունում հուսով են, որ EXPOMEDBATUMI 2016 միջազգային ցուցահանդեսը կաջակցի տարածաշրջանում բժշկական ծառայության բարելավմանը: