Պերմյակովը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ
ՀասարակությունԼրագրող
Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական հերթական նիստի ժամանակ ամբաստանյալ Վալերի Պերմյակովը հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում, Գյումրիից հաղորդեց Spuntik Արմենիայի թղթակիցը։
Դատարանում մեղադրյալին հարցեր ուղղեց դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանը։ Հարցին, թե Պերմյակովն ինչպես է իրեն զգում, նա պատասխանեց` լավ։
Հարցին, թե Ձեզ կաշկանդված զգու՞մ եք, նա պատասխանեց` ոչ։ Իսկ մյուս հարցին` «Ինչ-որ մեկը Ձեզ վախեցրել կամ ահաբեկե՞լ է», նա պատասխանեց` ոչ։
«Դու՞ք եք մտել Ավետիսյանների բնակարան» հարցին Պերմյակովը տվեց դրական պատասխան։
Սակայն դատապաշտպանի այն հարցին, թե Պերմյակո՞վն է ավազակային հարձակման համար սպանել Ավետիսյաններին, նա հրաժարվեց պատասխանել։