Մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր կստեղծվի
Ուշադրության կենտրոնումԳործադիր մարմնի այսօրվա նիստի ընթացքում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարական տվեց մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-13-ն ընկած հատվածում հայկական կողմն ունեցել է 92 զոհ։