Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան


Մաշկային գոյացուցյուններ. ի՞նչ են նշանակում, ե՞րբ պետք է դիմել բժշկի

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     

Մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի բարորակ նորագոյացությունները մաշկային գոյացություններ են, որոնք մարդու կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, սակայն երբեմն  որոշակի գործոնների ազդեցությամբ դրանք կարող են վերածվել չարորակ գոյացությունների:

Մաշկի գոյացությունների տեսակները

Տարբերում են մաշկի բարորակ գոյացությունների հետևյալ տեսակները.

  • Աթերոման ճարպագեղձերի ուռուցք է, իրենից ներկայացնում է հստակ ուրվագծերով, էլաստիկ, ձեռքով զննման ժամանակ շարժուն գոյացություն, առաջանում է ճարպագեղձերի կուտակման շրջանում (գլխի մաշկի վրա, պարանոցի, մեջքի վրա, աճուկային շրջանում):
  • Հեմանգիոման անոթային ուռուցք է: Տարբերում են հեմանգիոմաների հետևյալ տարատեսակները՝ մազանոթային, որն առաջանում է մաշկի մակերևույթին, հասնում է մեծ չափերի, գույնը տատանվում է կարմիրից մինչև կապտասև, մյուսը կավերնոզն է, որն առաջանում է մաշկի խոր շերտերում, իրենից ներկայացնում է ենթամաշկային սահմանափակ հանգույցային գոյացություն, համակցված տեսակն իրենից ներկայացնում է նախորդ երկու տեսակների զուգակցումը, խառը տեսակը ներառում է ոչ միայն անոթները, այլ նաև հարակից հյուսվածքները:
  • Լիմֆանգիոման գոյացություն է՝  բաղկացած ավշային անոթների պատերից, իրենից ներկայացնում է 1 մմ-ից մինչև 5 սմ և ավելի չափերի խոռոչ: Կիստոզ լիմֆանգիոման գոյացություն է՝ բաղկացած  մի քանի մեկուսացված կամ հաղորդակցվող կիստաներից, կարող է տեղակայվել կենսական կարևոր օրգանների մոտակայքում (շնչափող,կոկորդ):
  • Լիպոման ճարպային հյուսվածքի ուռուցք է, իրենից ներկայացնում է փափուկ, շարժուն և անցավ գոյացություն:
  • Պապիլոմաները, գորտնուկները հանգույցի կամ պտկիկի ձևով գոյացություններ են, հանդիսանում են վիրուսային ծագման հիվանդություններ: Հաճախ ունեն տարբեր ձևի և չափի պալարի տեսք՝ բացից մինչև մուգ շագանակագույն և մոխրագույն:  
  • Խալերը, նևուսները մաշկի ուռուցքներ են: Կարող են ունենալ տարբեր չափեր, ձև, գույն և կառուցվածք:  
  • Ֆիբրոման գոյացություն է շարակցական հյուսվածքում: Իրենից ներկայացնում է խորը տեղակայված հանգույց, որը բարձրանում է  մաշկի մակերևույթից, գոյացության գույնը կարող է լինել մոխրագույնից մինչև դարչնագույն, երբեմն կապտասևավուն, երբեմն մակերևույթը հարթ է, հազվադեպ խորդուբորդ:
  • Նեյրոֆիբրոման նյարդերի թաղանթների բջիջներից բաղկացած ուռուցք է: Ձեռքով զննման ժամանակ այն պինդ թմբիկ է 0,1-ից մինչև 3 սմ չափերով՝ ծածկված դեպիգմենտավորված մաշկի շերտով:


Այնպիսի գոյացություններն, ինչպիսիք են լիպոման, պապիլոման, գորտնուկները, խալերը, ֆիբրոմաները, նեյրոֆիբրոմաները, կարող են վերածվել չարորակ գոյացությունների:

Կլինիկայում իրականացվում են մաշկի նորագոյացությունների՝ այդ թվում բարորակ նորագոյացությունների հեռացման պլաստիկ վիրահատություններ, որոնց թվին են պատկանում խալերի, պապիլոմաների, լիպոմաների, աթերոմաների, հեմանգիոմաների, լիմֆանգիոմաների, ֆիբրոմաների հեռացումը:
Ախտորոշում

Եթե Դուք Ձեզ մոտ հայտնաբերել եք մաշկի նորագոյացություն, պետք է մաշկաբանի կամ ուռուցքաբանի մոտ գրանցվեք խորհրդատվության համար:  Հարցման, զննման և վիճակի ուսումնասիրման հիման վրա բժիշկը կախտորոշի:
Մաշկի նորագոյացությունների հեռացման ցուցումները
 

  • մաշկի գոյացության մշտական վնասում
  • օրգանների ֆունկցիայի խանգարում
  • մաշկի գոյացության սրընթաց աճ
  • մաշկի գոյացության գույնի փոփոխություն
  • բորբոքային պրոցես
  • կոսմետիկ թերություններ


Վիրահատության հակացուցումները

  • շաքարային դիաբետ
  • շարակցական հյուսվածքի հիվանդություններ
  • սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
  • արյան հիվանդություններ
  • էպիլեպսիա
  • պսորիազ
  • բորբոքային հիվանդություններ
  • հոգեկան խանգարումներ
  • ներքին օրգանների ծանր հիվանդություններ


Մաշկի բարորակ գոյացությունների վիրահատական բուժում

Մաշկի բարորակ գոյացությունները բնութագրվում են դանդաղ աճով, որի ընթացքում բջջային տարրերը մնում են ուռուցքի սահմաններում՝ առանց հարևան հյուսվածքներ հարաճելու: Հավասարաչափ մեծանալով՝ նորագոյացությունը հրում և ճնշում է առողջ հյուսվածքները, որի արդյունքում վերջիններս ասես պատիճի դեր են տանում: Թեև բարորակ ուռուցքները ատիպիկ են, սակայն նրանց բջիջների մետաստազավորումը բացակայում է:
 
Մաշկի նորագոյացությունների հեռացման վիրահատության նախապատրաստումը

Մաշկի նորագոյացության հեռացման վիրահատությունից առաջ անհրաժեշտ է վիրաբույժի խորհրդատվություն, որի ընթացքում հիվանդի հետ համատեղ ընտրվում է վիրահատության իրականացման եղանակը: Բժիշկը որոշում է նորագոյացության հեռացման օրը, պացիենտը ուղարկվում է վիրահատության նախապատրաստման:  
Բացի պարտադիր նախավիրահատական քննությունները, հիվանդին կարող են նշանակվել հետևյալ ախտորոշիչ հետազոտությունները.

  • ուռուցքաբանի զննում
  • օնկոմարկերների կապակցությամբ  արյան քննություն


Անոթային վիրաբույժի խորհրդատվությունից և ստորին վերջույթների երակների ՈւՁՀ-ից հետո Ձեզ խորհուրդ կտրվի կոմպրեսիոն տրիկոտաժ կամ ստորին վերջույթների էլաստիկ բինտավորում: Դա անհրաժեշտ է վիրահատական և հետվիրահատական թրոմբոտիկ բարդությունների կանխարգելման համար:  
Վիրահատության նախորդ օրվա երեկոյան խորհուրդ է տրվում հրաժարվել առատ սննդի ընդունումից և կատարել մաքրող հոգնա: Ինչպես նաև վիրահատությունից երկու շաբաթ առաջ և երկու շաբաթ հետո խորհուրդ է տրվում հրաժարվել ալկոհոլից և ծխելուց: Վիրահատության օրն արգելվում է ուտել և խմել:

Անզգայացում
Մաշկի բարորակ նորագոյացությունների հեռացման պլաստիկ վիրահատություններն իրականացվում են տեղային անզգայացմամբ, սակայն հյուսվածքներում խորը տեղակայված մեծ չափերի գոյացությունների դեպքում կամ , երբ հիվանդը գտնվում է հոգեհուզական գրգռված վիճակում, խորհուրդ է տրվում ներերակային անզգայացում:
Գոյություն ունեն մաշկային նորագոյացությունների հեռացման մի քանի եղանակներ.
 

  • Ռադիոալիքային եղանակ. իրականացվում է Surgitron (Սուրգիտրոն, ԱՄՆ) ռադիալիքային սարքավորման կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս կտրվածքները կատարել բացառապես ճշգրիտ՝ առողջ հյուսվածքների սահմանում և նվազագույն վնասումով:
  • Էլեկտրակոագուլյացիայի դեպքում գոյացությունը հեռացվում է բարձր հաճախության հոսանքի ազդեցությամբ: Այս դեպքում նորագոյացությունը հեռացվում է արագ՝ անոթների միաժամանակյա կոագուլյացիայով (զոդումով):  
  • Վիրաբուժական հեռացումը մաշկի նորագոյացության հեռացումն է վիրադանակի և վիրահատական թելի օգնությամբ: Վիրադանակով իրականացվում է կտրվածք առողջ հյուսվածքների սահմաններում, գոյացությունը հեռացվում է, ապա իրականացվում է հեմոստազ (արյունահոսության դադարեցում) և վերքի կարում:


Եղանակի ընտրությունը պայմանավորված է մարդու օրգանիզմի անհատական առանձնահատկություններով և հեռացվող մաշկային նորագոյացության տեսակով:


Վերականգնողական շրջան

Մաշկի նորագոյացության հեռացումից հետո վերականգնողական շրջանը բավականին կարճ է:  Նման վիրահատությունները հիմնականում իրականացվում են ամբուլատոր՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում և հետվիրահատական շրջանում մեծ ուշադրություն չեն պահանջում: Լրիվ վերականգնողական շրջանը կազմում է 5–ից 14 օր:

 
 

Հետևեք մեզ՝ այստեղ

Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ
Ամենադիտված