Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն է
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մալխաս Ամոյանը կրկին նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ արդեն հինգերորդ անգամ։
Նա եզրափակչում հաղթեց վրացի Ռամազ Զոիձեին, որին հաղթել էր նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։
Մանվել Խաչատրյանը (55 կգ) քառորդ եզրափակչում 7:3 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին, սակայն կիսաեզրափակչում 1:3 հաշվով զիջել է վրացի Վախթանգ Լոլուային։ Ապրիլի 21-ին հայ մարզիկը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն իսկ ապահովել էր առնվազն մեկ մեդալ։
Մալխաս Ամոյանը (77 կգ) հաղթահարեց բոլոր արգելքները և դուրս եկավ եզրափակիչ։ Շվեդ և ուկրաինացի ըմբիշներին վստահ հաղթանակներով՝ համապատասխանաբար 4:0 և 10:0 հաշվով հաղթելուց հետո, կիսաեզրափակչում նա 3:1 հաշվով առավելության հասավ մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ