Բաքվի մետրոյում միջադեպի հետևանքով վիրավորներ կան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվի մետրոյում այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու կին հոսպիտալացվել է։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ վիրավորներից մեկը 25 շաբաթական հղի է, իսկ մյուսը՝ 43-ամյա կին, ով ուսի վնասված է ստացել։
9 վիրավոր տեղում բուժօգնություն է ստացել հիպերտոնիայի և սթրեսային ռեակցիայի պատճառով։ Դեպքի վայր է ուղարկվել 21 շտապօգնության բրիգադ։
Նշենք, որ Բաքվի մետրոյում հոսանքի հետ կապված խնդիր է առաջացել, գնացքը արգելափակվել է թունելում։ Նշվում է, որ խափանման պատճառը եղել է մալուխի կարճ միացումը, որ հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատման։ Գնացի ուղևորներին տարհանել են, իսկ մետրոյի կայարաններ մուտքը միառժամանակ փակել։
Հետևեք մեզ՝ այստեղ