Շատ եմ սիրում իմ երկիրը, բայց առանց քաղաքականության. Արթուր Աբրահամ
ՍպորտՉե՞ք պատրաստվում մտնել քաղաքականություն, «Հրապարակ»-ը հարցրել է վերջին մարտը տանուլ տված բռնցքամարտի չեմպիոն Արթուր Աբրահամին: «Ես սպորտսմեն մարդ եմ, ես քաղաքականության հետ կապ չունեմ»: Իսկն է` մեզանում քաղաքականության մեջ են բացառապես քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ, հետո էլ` այնքա՜ն սպորտսմեններ եկան-անցան քաղաքականության միջով:
«Չէ, ես էդ սպորտսմեններից չեմ, ես գլուխս կախ` մենակ սպորտով եմ զբաղվում. չկամ քաղաքականության մեջ»: Իսկ վերաբերմունքը քաղաքականությա՞նը: «Իհարկե, դրական»: Ուրեմն կմտնեք: «Չէ, բացառում եմ»: Ասում են` երբեք մի ասա երբեք: «Ես ինձ համար հայ տղա եմ, սպորտսմեն, ուրիշ ոչինչ, շատ եմ սիրում իմ երկիրը, բայց առանց քաղաքականության»: