Ճապոնիայում երկրաշարժից հետո հայտարարվել է 156 հազար մարդու տարhանում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո ավելի քան 156 հազար մարդու տարհանման հրաման է տրվել։ Այս մասին հայտնել է Kiodo գործակալությունը՝ հղում անելով հրշեջ պահպանության վարչությանը։
Հիշեցնենք, որ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսում՝ Խաղաղ օվկիանոսում, Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաների շրջանում։ Հայտարարվել է ցունամիի վտանգ։ Այս ժամի դրությամբ ցունամիի առավելագույն բարձրությունը կազմել է 80 սանտիմետր՝ Իվատե պրեֆեկտուրայի մոտ։
Ցնցումների առավելագույն ուժգնությունը կազմել է 5+ բալ՝ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ