Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի մի քանի նավթավերամշակման գործարանների, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ վաղ առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սամարայի մարզի Նովոկույբիշևի նավթավերամշակման գործարանին. խոշոր հրդեհ է բռնկվել: Բնակիչները հայտնել են քաղաքի արևելյան և հյուսիսային շրջաններում պայթյունների մասին:
Ավելի ուշ անօդաչու թռչող սարքով ևս մեկ հարված է հասցվել Սամարայի շրջանի Սիզրանի նավթավերամշակման գործարանին: ԱԹՍ-ի թիրախ է դարձել նաև Կրասնոդարի երկրամասի Տիխորեցկի նավթաբազան:
Հաղորդվում է նաև, որ Լենինգրադի մարզում էլ հարձակման է ենթարկվել Բալթյան Վիսոցկ նավահանգիստը, որտեղ գտնվում է «Լուկօյլ» ընկերության տերմինալը, որտեղից արտահանվում է նավթամթերք։
Իր հերթին Ռուսաստանը 219 դրոն է արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ։ Ուկրաինական հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել կամ խոցել է դրանցից 190-ը:
Հետևեք մեզ՝ այստեղ